Հարկավոր է շուտափույթ հրաժարվել օրհներգի կեսգիշերային հեռուստատեսային ներխուժումից. Գյուրջինյան

ՀՀ ԿԳՆ լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի Հանրապետության օրհներգի նկատմամբ որոշակի բացասական վերաբերմունքի ձևավորմանը նպաստել են նաև այս հանգամանքները`

1. Գիշերվա ուղիղ 12-ին` ցուցադրվող ֆիլմի ամենազգացական պահին, մեկ էլ անսպասելի «ներխուժում է» «Մեր հայրենիք»-ը: Երբեմն խայտառակ աններդաշնակություն է առաջանում: 

2. Օրհներգը նվում և ձգում են, ուզած ձևում փոփոխում հիմնականում հանրապետականի դեմք երգիչները:

Հարկավոր է շուտափույթ հրաժարվել թե’ օրհներգի կեսգիշերային հեռուստատեսային ներխուժումից և թե’ ռաբիսաչգիտեմինչական կատարումից:

Օրհներգը պետք է հնչեցնել պաշտոնական արարողությունների ժամանակ` պատշաճ ձևով»:

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...
Загрузка...