«Հավատացեք` ոչ մի վնասվածք չի կարող ինձ կանգնեցնել»․ Արթուր Ալեքսանյան

Բուդապեշտում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 97 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արթուր Ալեքսանյանը չէր մասնակցել բրոնզե մեդալի համար գոտեմարտին` վնասվածքի պատճառով:

Հայ ըմբիշը գրառում է կատարել Instagram-ի իր պաշտոնական էջում և շնորհակալություն հայտնել բոլորին իր կողքին լինելու և աջակցելու համար.

«Ափսոս, վնասվածքի պատճառով չկարողացա շարունակել մրցել, բայց հավատացեք, ոչ մի վնասվածք չի կարող ինձ կանգնեցնել: Շնորհակալ եմ բոլորից՝ կողքիս լինելու ու ինձ աջակցելու համար»,- գրել է Ալեքսանյանը:

Աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, հիշեցնենք, պարտություն էր կրել աշխարհի առաջնության կիսաեզրափակչում` զիջելով ռուս Մուսա Եվլոևին: Հայտնի է, որ Ալեքսանյանը մրցման ժամանակ կողի վնասվածք է ստացել: