Հաջորդ սրացումը պիտի լինի մոտ մեկ շաբաթից․ Արթուր Դանիելյան

Հաջորդ սրացումը պիտի լինի մոտ մեկ շաբաթից․ Արթուր Դանիելյան

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սեպտեմբերի 13-14-ի սրացումը, ի թիվս այլ բաների, նաև տեղի ունեցավ սեպտեմբերի 16-ին սահմանային անցակետեր բացելու նպատակով Մարգարայում կայանալիք հայ-թուրքական աշխատանքային հանդիպումը վիժեցնելու համար:

Հատուկ դրա համար տարածքը շաբաթներ առաջ ականազերծվել էր թուրքերի կողմից: Այս տրամաբանությունը հուշում է, որ հաջորդ սրացումը պիտի լինի մոտ մեկ շաբաթից՝ հոկտեմբերի 5-6-ի կողմերը:

Հոկտեմբերի 7-ին ԵՄ առաջնորդների ոչ պաշտոնական գագաթնաժողովն է Պրաhայում, որտեղ, ըստ լուրերի, պիտի հանդիպեն Էրդողանն ու Փաշինյանը…»: