«Հաջորդը քեզ են խփելու»․ ոստիկանության աշխատակիցը՝ Հրայր Թովմասյանին

«Հաջորդը քեզ են խփելու»․ ոստիկանության աշխատակիցը՝ Հրայր Թովմասյանին։

Երեկ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դեպքի վայր էր եկել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։ Ոստիկանները նրան ներս թողեցին։ Ավելի ուշ նա դուրս եկավ շենքից և մուտքի մոտ լաց էր լինում։

Հրայր Թովմասյանի էմոցիաները տարբեր արձագանքներ են առաջացրել նույն սոցկայքում, որտեղ նույնիսկ հայտնվել են մարդիկ, ովքեր ծաղրում են նրան ու սպառնում:

Քննարկումներից մասնակցել էր նաև Վազգեն Սիմոնյան անունով մի քաղաքացի է, ով ֆեյսբուքյան էջում ներկայանում է ոստիկանական համազգեստով: Վերջինս անպարկեշտ արտահայտություններ գրելուց հետո ավելացրել էր, որ հաջորդը Հրայր Թովմասյանն է լինելու․ «Հաջորդը քեզ են խփելու»։

ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից տեղեկանում ենք, որ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակված է ծառայողական քննություն:

Երիտասարդն այս պահին համակարգի աշխատող է: