Հապալասի օգտակար և առողջարար հատկությունները․ իմանալուց հետո, կշտապեք խանութ՝ գնելու

Հապալասը այն հատապտուղն է, որը մարդուն  ապահովում է  վիտամինների պահուստով ողջ տարվա համար: Այն հաճախ սուպեր հատապտուղ են անվանում, քանի որ այն մեծ քանակով հակաօքսիդանտներ է պարունակում։ Ներկայացնում ենք հապալասի օգտակար և առողջարար հատկությունները։

1. Թիվ 1 հակաօքսիդանտն է և պաշտպանում է քաղցկեղից. բարձր ակտիվության հակաօքսիդանտները հապալասներում այնքան շատ են (ավելի շատ քան որևէ այլ հատապտղում կամ մրգում), որ այն հետազոտել են և եզրակացրել. հապալասը խոչընդոտում է քաղցկեղի առաջացմանը: 

2. Թեթև լուծողական. Հապալասը կարգավորում է աղեստամոքսային տրակտի աշխատանքը, ազատում է փորկապությունից (դրա համար խորհուրդ է տրվում նաև եփել տերևները): 

3. Անցկացնում է  աչքերի տակի կապտությունը և մաշկի բորբոքվածությունը. Մաշկի շատ խնդիրներ առաջանում են ենթաստամոքսային գեղձի խաթարված աշխատանքից: Հապալասը կարգավորում է ենթաստամոքսային գեղձի աշխատանքը: 

4. Հապալասը մեծացնում է դոպամինի արտադրությունը, ինչը մեզ ստիպում է ավելի լավ զգալ։

5. Նպաստում  է ուղեղի աշխատանքին. Հապալասում պարունակվող վիտամինները խանգարում են ուղեղի բջիջների` նեյրոնների մահացությանը, այսպիսով պահպանելով կենտրոնական նյարդային համակարգ առողջությունը: 

6. Հապալասը լավ է շաքարային դիաբետով տառապողների համար, քանի որ այն իջեցնում է  շաքարի մակարդակը արյան մեջ: 

7. Բնական ֆիտոնուտրիենտների պարունակության շնորհիվ հապալասն օգնում է իջեցնել ազատ ռադիկալների մակարդակը։ Սրանք կապված են ծերացման և տարիքային հիվանդությունների հետ։

8. Հապալասը վերականգնում է տեսողությունը: Եթե դուք ակտիվորեն ուտեք հապալաս, ապա կզգաք, թե ինչպես է նվազում աչքերի հոգնածությունը: 7. Հապալասը օգնում  է նիհարել. Փորձեք մեկ անգամ սնունդը փոխարինել 150-200 գրամ հապալասով. արդյունքը ուղղակի կշշմեցնի ձեզ: 

Հապալս

9. Վերականգնում է միզասեռային համակարգի աշխատանքը: Եթե գիտեք, թե ինչ է ցիստիտը, ապա իմացեք, որ հապալասը դրա դեմ ուղղված դեղ է: Այն ոչ միային դուրս է  բերում բակտերիաները միզասեռային համակարգից, այլ նաև կանխարգելում է դրանց հետագա առաջացումը: 

10. Հապալասը ամրացնում է սիրտը և անոթները: Այն վերացնում է  վատ խոլեստերինը, այն, ինչ պետք է  սրտանոթային շատ հիվանդությունների ժամանակ: Այն նաև ամրացնում է սրտի մկանները: 

11. Երջանկության, առողջության և երկար տարիների կյանքի համար. Եթե դուք տարվա համապատասխան ժամանակ շատ ուտեք հապալաս, ապա կլինեք և’ առողջ, և’ էներգիայով լեցուն, և’ երջանիկ: Հապալասը հիանալի վերականգնում է նյարդային բջիջները և  հզոր իմպուլս հաղորդում:

12. Հապալասը մի խումբ բնական ֆիտոնուտրիենտներ է պարունակում, որոնք օգնում են վնասումից պաշտպանել ուղեղը, ինչի պատճառ հաճախ դառնում են շրջակա միջավայրի թունավոր նյութերը։