Անպայման ձեր սննդակարգում ներառեք կապույտ հապալաս․ հապալասի օգտակար հատկությունները

Այն մարդիկ, ովքեր ցանկանում են նիհարել, անպայման պետք է իրենց սննդակարգում ներառեն կապույտ հապալաս:  Ինչպես ցույց են տվել փորձարկումները, այն թույլ է տալիս նվազեցնել ճարպային բջիջների թիվը մինչև 3/4` քայքայելով գոյություն ունեցողներն ու կանխելով նորերի առաջացումը:

Հայտնի է, որ  կապույտ հապալասի մեջ առկա են օգտակար պոլիֆենոլներ, որոնք կարող են նվազեցնել ճարպային բջիջների թիվը մինչև 73%, եթե վերցնենք մեծ չափաբաժին, և 27%` եթե փոքր: Այս հայտանգործության մասին հայտարարվել է սննդի փորձարարական կենսաբանության  ամերիկյան միության խորհրդի նիստի ժամանակ:

Գիտնականներն ուսումնասիրել են կապույտ հապալասի ազդեցությունը մկների հյուսվածքների, ճարպային բջիջների ու լիպոլիզի առաջացման վրա: Եվ հենց կրծողների օրինակի վրա էլ գիտնականներն ապացուցեցին հատապտղի արդյունավետությունը:

Հետազոտության հեղինակ Շիվանի Մոգհեի խոսքերով` այս գիտական աշխատանքը նոր ճանապարհ է բացում ճարպակալման դեմ պայքարի ոլորտում: Այն պետք է փորձարկել մարդկանց վրա` համոզվելու համար, որ  այս մեթոդն  իսկապես արդյունավետ է և հակազդեցություններ չունի:

Նյութի աղբյուրը՝ doctors.am