Մամուլ

Հանրային տրանսպորտը կաշխատի. Տիգրան Ավինյան

Հանրային տրանսպորտը կաշխատի. Տիգրան Ավինյան

Այս մասին Ազգային ժողովի հատուկ նիստի գումարման ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։

«Արտակարգ դրությունը երկարաձգվելու է ՀՀ ողջ տարածքում: Ես անհրաժեշտ եմ համարում ելույթիս ընթացքում անդրադառնալ ընթացիկ վիճակին:

36 հազար 16 թեստ է կատարվել, հաստատվել է 3860 դեպք: Փաստացի բուժում է  ստանում 2218 մարդ: Մահվան ելքով ունեցել ենք 49 դեպք: Մարտի 1-ից մինչ օր հաստատված դեպքերից տեսանելի է, որ երբ կիրառվում էին սահմանափակումները, մայիսի սկզբից սկսվել է դեպքերի աճ:

Նախատեսում ենք, որ մայիսի 18-ից հանրային տրանսպորտն ամբողջովին կգործարկվի, կբացվեն առեւտրի իրականացման վայրերը:

Հանրային սննդի օբյեկտները կկարողանան ծառայություններ մատուցել նաեւ փակ տարածքներում, կգործեն մարզասրահները, բացօթյա պատմամշակութային վայրերը եւ մի քանի այլ թուլացումներ կլինեն»:

Կիսվեք էջում