«Հանված աղջի՞կ եք ուզում նկարեք». Միջադեպ «Ելքի» ընտրարշավի ընթացքում (Տեսանյութ) «1in.am»

Այսօր Նոր նորքի 4-րդ զանգվածի մարզադպրոցի («Տորք Անգեղ» մարզամշակութային կենտրոնի) մոտ միջադեպ է տեղի ունեցել դպրոցի աշխատակիցների եւ «Ելք» դաշինքի ներկայացուցիչների միջև:

Նիկոլ Փաշինյանին արգելում էին մուտք գործել սպորտդպրոց, մինչդեռ սպորտդպրոցի միջանցքում՝ մուտքի մոտ ԱԺ պատգամավորի թեկնածու Արթուր Մամոյանի նկարով քարոզչական պաստառն էր, որը դպրոցի տեխնիկական աշխատողները փորձեցին արագ թաքցնել և տեսնելով, որ լրագրողները փորձում են ֆիքսել, հայհոյանքներ տալով ու սպառնալով հարձակվեցին նրանց և «Ելք»-ի անդամների վրա:

«Ծառուկյան» դաշինքի թեկնածու Արթուր Մամոյանը հանդիպեց և ներողություն խնդրեց «Ելք»-ի անդամներից:

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց գործել օրինականության սահմաններում:

Նյութի սկզբնաղբյուր` 1in.am

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...
Загрузка...