Հայ հայտնիներից շատերը արտագաղթում են

Հայ հայտնիներից շատերը արտագաղթում են

Վերջին 2 տարիների ընթացքում հայ հայտնիներից շատերը արտագաղթեցին Հայաստանից։ Մի շարք հանգամանքներով պայմանավորված՝ երգիչները, երաժիշտները իրենց մասնագիտական հմտությունները դրսևորելու և արժանապատիվ վարձատրություն ստանալու համար մեկնել են եվրոպական մի շարք երկրներ, Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Ռուսաստան:

2021 թվականին ԱՄՆ է մեկնել երգչուհի, դերասանուհի Քրիստինա Եղոյանը, վերջինս իր բալիկներին լույս աշխարհ բերեց հենց Նահանգներում:

Հումորիստ, դերասան Վաչե Թովմասյանը նույնպես 2021 թ. արտագաղթեց Հայաստանից՝ մեկնելով ԱՄՆ: Դերասան Բեն Ավետիսյանն ու կինը՝ նույնպես հաստատվել են ԱՄՆ -ում:

Հայտնի Սարգիս Գրիգորյանը ընտանիքի հետ դեռևս 2021 թվականին մեկնեցին Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

Հայտնիների շարքը կարելի է թվել շատ երկար՝ դերասանուհի Շուշաննա Թովմասյան, սիրված դերասան Արմեն Պետրոսյան (Մենչ), դերասանուհի Անի Երանյան, երգիչ և երգչուհի՝ Մարտին Մկրտչյանը և Հռիփսիմե Հակոբյանը, դերասան Վահագն Գրիգորյան, երգչուհի Քրիստինե Պեպելյան։

Եվ ահա Bavnews.am-ը վերջերս տեղեկացավ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներ է ևս տեղափոխվել՝ սիրված դերասան, հումորիստ Աշոտ Ղազարյանը։