Հայ կինոարտադրողները կֆինանսավորվեն Ստեղծագործ Եվրոպա ծրագրի շրջանակներում. Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «ՈՆՑ ՈՐ ՍՏԱՑՎՈւՄ Է: Կառավարությունում Հայաստան-Եվրոպական Միություն Համաձայնագրի գործողությունների ճանապարհային քարտեզը քննարկեցինք: Որպես այդ հանձնաժողովի անդամ, ես հրատապ եմ համարել Ստեղծագործ Եվրոպա ծրագրի «Մեդիա» բաղադրիչին Հայաստանի միանալը, ինչը հնարավորություն կտա մեր կինոարտադրողներին և կինոգործիչներին ներկայացնել իրենց պրոյեկտները:

Իսկ ես վստահ եմ, որ տաղանդավոր պրոյեկտներ հենց հիմա դարակներում շարված են և ֆինանսավորման բացակայության պատճաով ուղղակի կորչում են: Լավ է, որ միջգերատեսչական հանձնաժողովը ևս կարևորեց խնդիրը ու շարժվելու ենք առաջ: Ես ընդհանրապես հետևողական գործիչ եմ, բայց այս հարցում լինելու եմ հետևողական+համառ»: