«Հայ երկրպագուի արարքը հիստերիա է առաջացրել Ադրբեջանում». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրի «Արսենալ» – «Քարաբախ» հանդիպման ժամանակ Արցախի դրոշով և շապիկին Մոնթե Մելքոնյանի պատկերով երկրպագուն ներխուժել է «Էմիրեյթս»-ի խաղադաշտ… Անվտանգության աշխատակիցները նրան ամիջապես հեռացրել են խաղադաշտից…

Հայ երիտասարդի այս արարքն ուղղակի հիստերիա է առաջացրել մեր արևելյան հարևանների մոտ… Բաքվում այնքան չեն տխրել իրենց չեմպիոնի՝ Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարում անփառունակ ելույթներից, որքան Արցախի դրոշով և շապիկին Մոնթե Մելքոնյանի պատկերով հայ երկրպագուի մարզադաշտում հայտնվելուց… Սպորտային գրեթե բոլոր խոշոր ԶԼՄ-ներն անդրադարձել են այս «միջադեպին»…

Ամենազավեշտալին,ադրբեջանցիների՝ հայերին պատասխանելու փորձերն են… Այսպես, խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ «Քարաբախ»-ի գլխավոր մարզիչը, մեկնաբանելով հայ երկրպագուի քայլը, այն անվանել է «վախկոտություն», քանի որ, ըստ Գուրբան Գուրբանովի, հայ երիտասարդն արարքից հետո փախել է… Շատ զարմանալի է Գուրբանովի մեկնաբանությունները, քանի որ նրա այս տեսակետը բացահայտ հերքում են հենց ադրբեջանական ԶԼՄ-ները…

Ըստ Բաքվի լրատվամիջոցների, հայ երկրպագուն, Արցախի դրոշն ուսերին, և Մոնթե Մելքոնյանի պատկերով շապիկը հագին վազել է խաղադաշտ և փորձել է մոտենալ ազերիների թիմի ավագ Ռաշադ Սադիխովին… Սակայն անվտանգության երեք աշխատակիցներ կանգնեցրել են հայ երկրպագուին և հեռացրել են դաշտից… Հետաքրքիր է, Գուրբան Գուրբանովը որտե՞ղ է տեսել, որ հայ երիտասարդը փախել է… Հայ երիտասարդին հեռացրել են և այդ մասին գրում են հենց ադրբեջանական ԶԼՄ-ները, որոնք և ակամայից բացահայտում են Գուրբանովի պրիմիտիվ սուտը…

Ազերիներին նաև հրճվանք է պատճառել մի տեսանյութ, որտեղ քոչվոր թուրքերի մի քանի երկրպագուներ հայհոյում են Հայաստանի և Քիմ Քարդաշյանի հասցեին… Իլհամ բաբայի հոտի ներկայացուցիչներից այլ բան սպասել պետք էլ չէր…
     Իսկ իրականում հայ երկրպագուի արարքը ուղղակի հիստերիա է առաջացրել Ադրբեջանում, որտեղ մոռացել են իրենց պարտությունն «Արսենալ»-ից և սևեռվել են հայ երիտասարդի արարքի վրա…

Հ.Գ. «Քարաբախ» ապրանքանիշով թիմն Ադրբեջանում ստեղծվել է դիտմամբ, որի միջոցով պաշտոնական Բաքուն վարում է նաև հակահայկական քարոզչություն՝ մշտապես բոլորին հիշեցնելով, որ այդ թիմն իբրև թե հայերի կողմից գրավված Աղդամ քաղաքից է և բազմաթիվ հեքիաթներ պատմում հայերի վայրագությունների մասին, որին կուլ չեն գնացել ադրբեջանցիները և ստեղծել են չեմպիոնների թիմ ու ներկայանում են աշխարհին…

Իլհամ բաբան ահռելի ֆինասներ է նաև հատկացնում այդ թիմի գովազդը աշխարհի տարբեր ԶԼՄ-ներում կազմակերպելու համար… Սակայն, ինչպես նկատեցինք, հայ երկրպագուի արարքն ամենաուժեղ հակաքարոզը կլինի «Քարաբախ» թիմի համար, քանի որ շատերը, հետաքրքրվելով Արցախի դրոշն ուսերին «Էմիրեյթս» մարզադաշտ վազած հայ երիտասարդով կհետաքրքրվեն, թե ովքեր են հայերը և կծանոթանան Արցախյան հակամարտության իրական պատմության հետ…»:

Բաքվում հիստերիա է.Արցախի դրոշը "Արսենալ"-"Ղարաբաղ" խաղումԵվրոպայի լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրի "Արսենալ" – "…

Gepostet von Gagik Hambaryan am Donnerstag, 13. Dezember 2018
Կիսվիր ընկերներիդ հետ