Հայտնի է վիրավորված զինծառայողի ինքնությունը

Հայտնի է վիրավորված զինծառայողի ինքնությունը

Հոկտեմբերի 9-ին, ժամը 12:50-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես` Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Միսակ Վարդանի Խաչատրյանը:

Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը: