Հայտնի է` ինչ գներով են Հայաստան բերվում ՊՇՌ թեստերը

Հայտնի է` ինչ գներով են Հայաստան բերվում ՊՇՌ թեստերը

Հայաստանն այլևս չի օգտագործում տեղական արտադրության ՊՇՌ թեստեր։ Կառավարությունը թեստերը ներմուծում է, ընդ որում, որոշները նվիրատվության տեսքով, մի մասն էլ գնումներով։ Գնված թեստերի արժեքը տատանվում է 850 դրամից մինչև 3000 դրամ։ Այս մասին պաշտոնապես հայտնել է առողջապահության նախարարությունը։

«Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ դիմել էր Առողջապահության նախարարություն՝ հետաքրքրվելով, թե ո՞ր երկրի արտադրության ՊՇՌ թեստերն են օգտագործվում և ի՞նչ գնով է Հայաստանը դրանք ձեռք բերում։

Նախարարությունից տեղեկացրել են, որ ՀՀ-ում հիմա օգտագործվում են Չինաստանի, Ռուսաստանի, Գերմանիայի, Բելգիայի, Լեհաստանի, Չեխիայի, Կորեայի, Բելառուսի արտադրության ՊՇՌ թեստեր ՊՇՌ թեստերը, որոնք ստացվում են որպես նվիրատվություն, մի մասն էլ ձեռք է բերվում։

Ձեռք բերված և մատակարարված թեստերն արտադրված են եղել Չինաստանում, Ռուսաստանում, Չեխիայում, Բելառուսում: Թեստերի արժեքները տարբեր ժամանակաշրջաններում տատանվում են 850-ից մինչև 3000 դրամ:

Նախարարությունը չի մանրամասնում, թե որքա՞ն թեստ է ձեռք բերել ամենացածր՝ 850 և ամենաբարձր՝ 3000 դրամով։ Չի ներկայացվում նաև, թե ինչպե՞ս են բաշխվում նվիրատվությամբ ՀՀ-ին ուղարկված թեստերը։

Միաժամանակ Հայաստանում թեստավորման արժեքը տատանվում է 7000-ից մինչև 20 հազար դրամ։ Հայաստանում անվճար թեստավորում իրականացվում է միայն պոլիկլինիկաներում: Մնացած դեպքերում քաղաքացիները ստիպված են լինում իրենց գրպանից մի քանի անգամ ավելի վճարել՝ թեստավորում կատարելու համար։

coronavirus test

Հարցին, թե ամսական քանի՞ թեստ է մեր երկրում օգտագործվում, նախարարությունից կոնկրետ թիվ չեն նշել՝ հավելելով, որ ՊՇՌ թեստերի օգտագործման քանակը անմիջականորեն պայմանավորվում է կորոնավիրուսային վարակի համաճարակային իրավիճակով:

Սակայն 2021 թվականի նոյեմբերի մեկի տվյալով հիվանդության տարածման սկզբից ՀՀ-ում ընդհանուր կատարվել է 2.110.256 թեստավորում, որոնցից միայն մոտ 100 հազարն է եղել տեղական արտադրության։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում