Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը (ֆոտո)

Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը (ֆոտո)

Ավելի վաղ, տեղեկացրել էինք, որ հակառակորդը գիշերը խախտել է հրադարարի ռեժիմն ու կրակ արձակել Վարդենիսի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ։

Պաշտպանության նախարարությունից մինչ այս պահը պաշտոնապես հաղորադագրություն տեղի ունեցածի վերաբերյալ չի տարածել:

Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ զոհված զինծառայողը Արագածոտնի մարզի Բյուրական համայնքից էր։ Ժամկետային զինծառայող Հրաչ Փիլիպոսյանը մեկ տարի առաջ էր զորակոչվել բանակ։

Ընտանիքի ավագ զավակն էր, ունի երկու փոքր եղբայր։