Մամուլ

Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ընդդիմության հանրահավաքի մասնակիցների քանակը

Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ընդդիմության հանրահավաքի մասնակիցների քանակը

Ընդդիմադիր «Դիմադրություն» շարժումը հայտարարել էր այսօր՝ մայիսի 8-ին՝ 13:00, Գյումրիի Թատերական հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին:

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է որոշակի ուշացումով մեկնարկած հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 14:23-ի դրությամբ Թատերական հրապարակում գտնվել է շուրջ 1150 մարդ:

gymri havaq

Հարկ է նշել, որ հաշվարկի մեջ ընդգրկված չեն տարածքում գտնվող ոստիկանները և լրագրողները:

Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

Տեսանյութը ստորև

Կիսվեք էջում