Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ առաջնության հաղթողները

Փետրվարի 18-ին ավարտվել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Հանրապետության առաջնությունը, որին մասնակցել են ազատ ոճի 88 ըմբիշներ: Առաջնության արդյունքներով կձևավորվի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականը, որի անդամները մեր երկիրը կներկայացնեն տարվա կարևորագույն միջազգային մրցաշարերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում:
8 քաշային կարգերում Հայաստանի Հանրապետության չեմպիոններ են դարձել՝ 57 կգ քաշային կարգում Գարիկ Բարսեղյանը, 61 կգ քաշային կարգում Վոլոդյա Ֆրանգուլյանը, 65 կգ քաշային կարգում Նարեկ Սիրունյանը, 70 կգ քաշային կարգում Վալտեր Մարգարյանը, 74 կգ քաշային կարգում Գրիգոր Գրիգորյանը, 86 կգ քաշային կարգում Վահե Թամրազյանը, 94 կգ քաշային կարգում Գեորգի Կետոևը, 125 կգ քաշային կարգում Անդրանիկ Գալստյանը:
Հիշեցնենք, որ ազատ ոճի ՀՀ առաջնությունն անցկացվել է «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» հասարակական կազմակերպության մարզադահլիճում 2017 թվականի փետրվարի 17-ից 18-ը:
ՀՀ   Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն