Հայտնաբերվել է Սյունիքում, որպես անհետ կորած ամուսինների մոխրացած դիերը

Հայտնաբերվել է Սյունիքում, որպես անհետ կորած ամուսինների մոխրացած դիերը

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ փետրվարի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 1 օր առաջ՝ փետրվարի 14-ին, ոստիկանության լրատվական վարչությունը որպես անհայտ կորած ամուսինների մասին հեռուստատեսությամբ և զանգվածային լրատվամիջոցներով տեղեկություն էր տարածել, որ որոնվում են ամուսիններ՝ 72-ամյա Արամայիս Գրիգորյանն ու 65-ամյա Էլմիրա Գալստյանը։

Նույն օրը ոստիկանության Կապանի բաժին նյութեր են նախապատրաստվել, իսկ Կապանի ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և որոնողական աշխատանքներ, Կապան համայնքի Կարմրաքար բնակավայրի մայրուղուց շուրջ 1 կմ հեռավորության վրա գտնվող չգործող «Կարմրաքարի» մշակույթի նախկին շենքում հայտնաբերել են վերջիններիս դիերը։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Ալիկ Մամիկոնյանը, Սյունիքի մարզի դատախազ Էդուարդ Հարությունյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության պետ Սարգիս Մարգարյանը և ոստիկանության Կապանի բաժնի պետ Արա Դավթյանը։

Փաստի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։