Հայկ Մարությանն անակնկալ այցելել է «Ազիզյանների» վերջին նկարահանմանը

Հայկ Մարությանն անակնկալ այցելել է «Ազիզյանների» վերջին նկարահանմանը․ Երեկ կայացել են սիթքոմի 6-րդ եթերաշրջանի վերջին սերիայի նկարահանումները։ Այս մասին հայտնել է դերասանուհի Անի Լուպեն իր ինստագրամի էջում։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, որը մինչև քաղաքապետ դառնալը խաղում էր սիթքոմում և մարմնավորում էր գլխավոր հերոսին` Գառնիկին, անակնկալ է մատուցել ստեղծագործական կազմին և որպես հյուր այցելել նկարահանման հրապարակ։

Դերասանները լուսանկարներ են հրապարակել Հայկի հետ` նշելով, որ կարոտել էին նրան։

ազիզյաններ սիթքոմ

Ինստագրամի իր էջում գլխավոր հերոսուհու` Ռուզանի դերակատար Անի Լուպեն հրապարակել է նաև տեսանյութ վերջին կադրի նկարահանումներից։

ազիզյաններ սիթքոմ

«Ինձ համար մի յուրահատուկ կյանքի փուլ էր, որը լցվեց հետաքրքիր մարդկանցով: Վերջին զանգի պես բան է նախագծի ավարտը՝ և՛ շատ տխուր, և՛ շատ ուրախ՝ հաջորդ փուլ անցնելու մեծ սպասումներով: Սիրում եմ և շնորհակալ եմ ստեղծագործական մեր մեծ խմբին են մեր հանդիսատեսին»,- գրել է դերասանուհին։

https://www.instagram.com/p/BxQKxrcBaBF/