Հայը կծել է ռուս ոստիկանի հետույքը. ի՞նչ է սպառնում նրան

Հայաստանի քաղաքացին կծել է Ռուսաստանի իրավապահ մարմինների աշխատակիցներից մեկի հետույքը։ Այս մասին հայտնում է «Պրո Վլադիմիր» պարբերականը։

Փորձենք հասկանալ, թե հատկապես ինչն է պատճառ դարձել այդ անսովոր արարքի համար։

Տեղեկատվական կայքի համաձայն` քաղաքացիները ՆԳՆ աշխատակիցներին հայտնել են մի կռվարարի մասին, որը թափահարել է ձեռքերը և անպարկեշտ արտահայտություններ արել Կիրժաչ քաղաքի փողոցներում։ Տղամարդուն տեղափոխել են բաժանմունք, որտեղ նա որոշ ժամանակ իրեն զուսպ է պահել։ Ամենայն հավանականությամբ, հենց այդ ժամանակ է նրա գլխում հասունացել փախուստի պլանը։

«Բերման ենթարկվածը ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն է կիրառել և կծել է նրա աջ ազդրի փափուկ հյուսվածքները, ինչով ֆիզիկական ցավ է պատճառել վերջինիս իր պարտականությունները կատարելու ժամանակ», — ասվում է դատարանի որոշման մեջ։

Ավելի պարզ կլինի, եթե ասենք, որ հայը կծել է դժբախտ ոստիկանի հետույքը։ Պետք է նշել, որ չարագործը միանգամից ներողություն է խնդրել, ինչը դատարանը հաշվի է առել և մեղմացուցիչ հանգամանք գրանցել։

Գործը հետաքննելու և վճիռ կայացնելու համար ոստիկանությանը և դատարանին պահանջվել է ավելի քան 5 տարի։ Դեպքը տեղի է ունեցել 2013թ-ի մայիսի 27-ին, իսկ վճիռը կայացվել է 2018թ-ի սեպտեմբերի 4-ին։ Ամենայն հավանականությամբ Հայաստանի քաղաքացին կծելու համար պետք է 30 հազար ռուբլի տուգանք վճարի։

Աղբյուր՝ armeniasputnik