Հայաստանում երկու թասիբով գեներալ չկա՞, մի հատ միջնորդություն էլ Մանվելի Գրիգորյանի համար ներկայացնի

Հայաստանում երկու թասիբով գեներալ չկա՞, մի հատ միջնորդություն էլ գեներալ Մանվելի Գրիգորյանի համար ներկայացնի։ Փաստաբան Նորայնր Նորիկյանը ֆեյսբուքյա իր էջում գրել է․

«Ես չգիտեմ, թե ինչ է ասում Բակո Սահակյանը, բայց ակնհայտ է, որ իրենց քայլի արդյունքում Հայաստանում ուղղակի պայթյուն տեղի ունեցավ։ Ես դեռ սրանից 5 օր առաջ եմ ասել, որ սխալ ու կոպիտ հաշվարկ է Արցախի գործող ու նախկին նախագահներին ներքաշել մարտի 1-ի գործընթացի մեջ։

Ակնհայտ էր մի բան, որ եթե անգամ Բակո Սահակյանն իր հետ բերեր սպիտակ թուղթ, որի վրա ոչ մի բան գրված չէր լինի, միայն նրա մուտքը դատարան արդեն իսկ քաղաքական ժեստ էր, քաղաքական վարքագծի կոնկրետ դրսևորում էր ի նպաստ Քոչարյանի։ 

Մենք չկարողացանք Արցախի քաղաքական իշխանությանը բացատրել,- մենք ասելով նկատի ունեմ հենց Փաշինյանին,- Հայաստանի ղեկավարը պարտավոր էր Արցախի ղեկավարությանը բացատրել, որ նրանց ցանկացած միջամտություն «մարտի 1»-ի գործով ընթացող դատավարությանն ուղղակի պայթեցնելու է Երևանի կենտրոնը։ Եվ այդպես էլ եղավ։

Հիմա մենք պոստ ֆակտում քննարկում ենք Բակո Սահակյանի վարքագիծը։ Ռոբերտ Քոչարյանի գործը ոչ թե ընկերոջը բարոյապես աջակցելու գործ է, այլ դա Հայաստանի Հանրապետության արժանապատվության գործն է։ Դա Հայաստանի ժողովրդի իշխանության վերականգնման դատավարությունն է։

Այդտեղ մարդկայնորեն որևէ մեկին աջակցելու խնդիր չկա։ Եթե այդ հարթության վրա ենք նայում, մի՞թե Հայաստանում երկու թասիբով գեներալ չկա, որ մի հատ միջնորդություն էլ գեներալ Մանվելի Գրիգորյանի համար ներկայացնի։ Թե՞ մեջների կյաժը Մանվելն է։ Այս ֆոնի վրա գոնե իրեն էլ բաց թողնեն, ու այս ամբողջ կրկեսից պրծնենք»։