Հայաստանի սահմանին ադրբեջանցի հովիվ է պայթել ականի վրա

Հայաստանի սահմանին ադրբեջանցի հովիվ է պայթել ականի վրա

Դաշքեսանի բնակիչը Հայաստանի հետ պետական սահմանին պայթել է ականի վրա։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։

Միջադեպը տեղի է ունեցել Հայաստանի հետ սահմանակից Դաշքեսանի շրջանի Ալախանչալի գյուղում։

ականի պայթյուն

1964 թ. ծնված Թաղիև Շուքյուր Աշրաֆ օղլուն տարածքում ոչխարներ է արածացրել, երբ նրա ձին հատել է սահմանը։ Երբ տղամարդը փորձել է վերադարձնել ձին, պայթել է ականի վրա։

Տղամարդը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։