Հայաստանից թռած․ Արա, ո՞ւր եք, մի տարի անցել ա, հիմա ո՞վ ա խանգարում

Մի տարի անցել ա, հիմա ո՞վ ա խանգարում։ Տիգրան Քոչարյանը Ֆեյսբուքյան իր էջում դիմել է երկար տարիներ Հայաստանից դուրս ապրող մարդկանց՝ կատարելով հետևյալ գրառումը․

«Այնպիսի տպավորություն ա, որ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Ալեքսանդր Սարգսյանը կանգնած են Գլենդելից, Լոսից, Մոսկվայից ու Ռոստովից Նոր Հայաստան մեկնող ինքնաթիռների տռապերի մոտ ու հերթով սամոլյոտից իջեցնում են Հայաստանից թռած ու ամբողջ կյանքի դժբախտությունը Քոչարյանով ու Սերժով պայմանավորված Նոր Հայաստան՝ մշտական բնակության հազարավոր հետ եկողներին ։

Արա, ուր եք, մի տարի ա անցել ա, հիմա ո՞վ ա խանգարում, եկեք, ձեր Նիկոլին տեր կանգնեք։

Հ.Գ. Միշտ ասել եմ, այն մարդուն, ում առաջարկով ընդունվել ա, որ ՀՀ տարածքից դուրս գտնվողները չեն կարող քվեարկել, այ էտ մարդուն արձան պետք ա կանգնեցնել Ոսկուց»։