Հայաստանը Կարմիր խաչի միջոցով 10 տոննա սնունդ է ուղարկել Արցախ

Հայաստանը Կարմիր խաչի միջոցով 10 տոննա սնունդ է ուղարկել Արցախ

Կարմիր խաչի մեքենաներով այսօր 10 տոննա հումանիտար բեռ (մանկական կեր, սննդի պարագաներ, դեղորայք) է տեղափոխվել Արցախ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Կարմիր խաչից նշեցին նաև, որ բեռը տրամադրել են Հայաստանի իրավասու մարմինները։

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բեռնատարը Լաչինի միջանցքով 10 տոննա մարդասիրական բեռ է հասցրել», – հայտնեց Ամատունին։

Նրա խոսքով` այնտեղ բժշկական կառույցների համար նախատեսված դեղորայք, մանկական և այլ սնունդ է։

Բեռը տրամադրել են Հայաստանի իրավասու մարմինները, Կարմիր խաչը բեռնատար է տրամադրել և ապահովել անցումը միջանցքով։