Հայաստանը աշխարհի ամենահավատացյալ երկրների ցանկում

Հայաստանը աշխարհի ամենահավատացյալ երկրների ցանկում։ WIN Gallup միջազգային սոցիոլոգիական ընկերությունը հարցում է անցկացրել մոլորակի մարդկանց հավատավորության վերաբերյալ:

Ամենահավատացյալ երկիրը Թաիլանդն է, որի բնակիչների 94 տոկոսն իրեն հավատացյալ է համարում, 1 տոկոսը` աթեիստ: Երկրորդ հորիզոնականում են Հայաստանը, Բանգլադեշը, Վրաստանն ու Մարոկկոն 93-ական տոկոսով:

Հավատացյալների ամենաքիչ քանակով երկրների թվում են հայտնվել Նիդերլանդները` 26 տոկոս, Չեխիան `23 տոկոս, Շվեդիան` 19 տոկոս, Ճապոնիան` 13 տոկոս և Չինաստանը` 7 տոկոս:

Ռուսաստանում իրեն հավատացյալ է համարում հարցման մասնակիցների 70 տոկոսը, ևս 18 տոկոսը չի համարում իրեն հավատացյալ, 5 տոկոսը` իրեն երդվյալ աթեիստ է համարում, ևս 8 տոկոսը դժվարացել է պատասխանել, հայտնում է Գազետա.ռու-ն:

Պարզվում է՝ աշխարհի բնակչության 13 տոկոսը իրեն աթեիստ է համարում, որոնց մեծ մասը բնակվում է Չինաստանում: Այնտեղ անհավատ է բնակչության 47 տոկոսը: Երկրորդ տեղում Ճապոնիան է՝ 31 տոկոսով: Իսկ Ամերիկայում Աստծո գոյությանը չի հավատում մարդկանց 6,5 տոկոսը, Սաուդյան Արաբիայում՝ 5 տոկոսը: