Համաներմամբ ազատ արձակվածներն արդեն սկսել են կողոպուտ, դանակահարություն և այլ հանցանքներ կատարել

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը
մեկնաբանելով համաներման արդյունքում հանցագործությունների աճի մասին շրջանառվող տեղեկությունները՝ հաստատեց այդ փաստը։

Օսիպյանը չհերքեց, որ համաներումից հետո ազատ արձակվածների շարքում կան կրկնահանցագործություններ կատարող մարդիկ։

Նրանց կողմից կատարվել է բնակարանային գողություն, անձնական ունեցվածքի գողություն, խուլիգանություն, դանակահարություն և այլ տարբեր բնույթի հանցագործություններ։ Իսկ գործած հանցագործությունների վիճակագրությունը կներկայացվի վերջնական ամփոփումից հետո։

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...
Загрузка...