Հաղթանա՜կ, Սիմոն Մարտիրոսյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Հաղթանա՜կ, Սիմոն Մարտիրոսյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Օլիմպիական արծաթեմեդալակիր, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը քիչ առաջ Բաթումիում ընթացող մրցաշարի 109 կգ քաշային կարգի պայքարում երկամարտում գրանցեց 427 կգ արդյունք՝ դարձավ Եվրոպայի 2019 թ. չեմպիոն:

Հիշեցնենք՝ առաջին անգամ նա չեմպիոն էր դարձել 2017 թ. Խորվաթիայում:

Եվրոպայի չեմպիոնի կոչման համար վերջինը մրցահարթակ դուրս կգան գերծանր քաշային ծանրորդները` Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը: