Հաղարծնի սրբավայրում տեղի ունեցավ խաչքարի կանգնեցում և օծման արարողություն բարերարի աջակցությամբ

Այսօր Հաղարծինում տեղի ունեցավ խաչաղբյուր բացում` Իքս գրուպ կոնցերնի նախագահ Խաչիկ Խաչատրյանի բարերարությամբ:

Օծումը կատարեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը:

«Խաչիկը եղել է մեր թաղի մեծերից, մեր ավագներից: Մեր աճելու, մեծանալու, հասունանալու ժամանակում մեր ավագները ներդրում են ունեցել մեր կյանքում, ներդրում են ունեցել, ճանապարհ են սովորեցրել, երբեմն բարկացել, երբեմն ուրախացել:

Կարող եմ ասել` փողոցի ուսումը ավելի մեծ է եղել, քան որեւէ համալսարանական դիպլոմ, այնպես ինչպես ապրում էին Հիսուսի աշակերտները` առանց դիպլոմ ունենալու, որոնց ուսուցումները հիմա բարձրագույն համալսարաններում են սովորում:

Այդ  ճանապարհի մեջ Աստված այնպես է տնօրինում, որ այդ տարիներին հանդիպել ենք մեր ավագ եղբորը, եւ այդ զգացումներն ու հիշողությունները անընդհատ մեր մեջ են մնացել:

Եւ նույնիսկ նկարագրություններով, խոսակցություններով, ամեն իմաստով այդ թաղը մի եռուն համայնք էր եւ ապրում էին բոլորը բոլորի ուրախությամբ, բոլորը բոլորի ցավերով, հաջողություններով:

Եւ մենք այդտեղ ենք մեծացել, որի մեջ  մեծ մասնակցություն եւ ներդրում ունեցել ` մեր սիրելի Խաչիկը: Այսօր Հաղարծնի այս սրբավարյում արդեն իր ընտանիքի հետ են այստեղ` նախաձեռնելով այս խաչքարի կանգնեցումը եւ այսօր էլ` օծման արարողությունը »,-ասաց Բագրատ Սրբազանը:

Բացման ժամանակ ելույթ ունեցավ նաեւ բարերարը.

«Մեկս մյուսին միտք-գաղափար տալով հաջողեցինք այս ծրագիրը եւ այսօր իրոք մենք համոզվում ենք, որ շատ ճիշտ, շատ բարի, կարեւոր արարողություն տեղի ունեցավ:

Ցանկություն ունենք, որ բոլորը գան վայելեն, միշտ լավ առիթներով գան եկեղեցի, Աստծուց լավը ուզեն: Բոլորիդ մաղթում եմ առողջություն, ցանկանում եմ լավն ու բարին »,-ասաց բարերար Խաչիկ Խաչատրյանը:

Կիսվիր ընկերներիդ հետ