Հակառակորդն անվադողեր է վառում ու գլորում չոր խոտհարքների վրա․ Հակոբ Ավետյան

Հակառակորդն անվադողեր է վառում ու գլորում չոր խոտհարքների վրա․ Հակոբ Ավետյան

News.am-ը գրում է․ Այս պահին հրշեջները և բնակիչները փորձում են համատեղ ուժերով Կութի հրդեհը մարել, սակայն քամին շատ արագ է տարածում կրակը, իսկ տարածքն էլ բարդ է, և շատ տեխնիկա աշխատել չի կարող։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 1-ին, News.am-ի հետ զրույցում ասաց Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։

«Հրդեհը երեք օր է, որ կա, ու միայն մեկ օջախից չէ, որ շարունակվում է։ Հակառակորդն տարբեր տեղերից հրդեհներ է առաջացնում, նրանք նույնիսկ մեքենայի անվադող են վառում ու գլորում խոտհարքների վրա։

Հիմա էլ քանի որ խոտը չոր է, միանգամից հրդեհ է բռնկվում։ Այս պահի դրությամբ ունենք 400 հեկտարից ավել վառված տարածքներ՝ խոտհարքներ և արոտավայրեր»,- նշեց Հակոբ Ավետյանը։