Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ կրակոցներ է բաց թողել

Կիսվիր ընկերներիդ հետ

Դեկտեմբերի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1500 կրակոց:

Loading...

Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից:

ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հադես է եկել հայտարարությամբ և ընդգծել, որ թեև կրակոցներ կան, բայց իրավիճակը այժմ խաղաղ է։ Նրա հավաստամամբ, տոների ողջ ընթացքում պահպանվելու է լուրջ վերահսկողություն։

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...