Հալաբյան փողոցում 14-րդ հարկից ցած նետված քաղաքացին պատերազմի մասնակից է եղել. մանրամասներ

Հալաբյան փողոցում 14-րդ հարկից ցած նետված քաղաքացին պատերազմի մասնակից է եղել. մանրամասներ

ArmLur.am-ը գրում է․ Մայիսի 3-ին, ժամը 13:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի շենքերից մեկի 14-րդ հարկից քաղաքացին ընկել է 1-ին հարկում գտնվող գրասենյակի տանիքին. տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ հաշվարկ:

Փրկարարները քաղաքացու դին իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ քաղաքաին մասնակցել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմին, եղել է լավագույն դիպուկահարներից մեկը: Իսկ թե ինչու է գնացել այդ քայլին, իրավապահները քննություն են իրականացնում: