Մամուլ

Կրակոցներ Տավուշի մարզում. նախկին պատգամավորի տղան ու ազգականները վնասվածքներ են ստացել

Կրակոցներ Տավուշի մարզում. նախկին պատգամավորի տղան ու ազգականները վնասվածքներ են ստացել

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 8-ին, կրակոցներ են հնչել Տավուշի մարզում։

Ժամը 19։30-ի սահմաններում ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Աչաջուր գյուղի «Քոքոբելյաններ» կոչվող ջերմոցի դիմաց վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։

Ոստիկանները պարզել են, որ ՀՀ ՊՆ ծառայող Սայադ Նազարյանը, ում հետ եղել են նաև 3 ՀՀ ՊՆ ծառայողներ, Իջևանի բնակիչ՝ 43-ամյա Էդմոնդ Էդիլյանի հետ ծեծի են ենթարկել Աչաջուր գյուղի բնակիչներ՝ 49-ամյա Վաչիկ Քոքոբելյանին, 29-ամյա Սևադա Քոքոբելյանին և 19-ամյա Յուրի Քոքոբելյանին, ովքեր ստացել են մարմնական վնասվածքներ։

Ծեծկռտուքի ժամանակ հնչել են նաև կրակոցներ, որից հետո Քոքոբելյաններին ծեծի ենթարկողները դիմել են փախուստի։

Քոքոբելյաններ
Կիսվեք էջում