Կրակոցներ Իժևսկ քաղաքի դպրոցում․ կա 15 զոհ (Տեսանյութ)

Կրակոցներ Իժևսկ քաղաքի դպրոցում․ կա 15 զոհ (Տեսանյութ)

Ռուսաստանի Իժևսկ քաղաքի դպրոցներից մեկում կրակոցներ են հնչել։ Կան զոհեր, այդ թվում նաեւ՝ աշակերտների շրջանում։ Այս մասին հայտնել է Ուդմուրտիայի ղեկավար Ալեքսանդր Բրեչալովը։ Ըստ նրա, հրաձգության հեղինակի ինքնությունը դեռ պարզված չէ։

Վերջինս կարողացել է մուտք գործել դպրոց, սպանել պահակին եւ հրազենից կրակ բացել։ Կան նաեւ վիրավորներ, այդ թվում՝ աշակերտների շրջանում եւս։

Նախնական տեղեկությունների համաձայն զոհվել է 15 մարդ, որոնց թվում են դպրոցականներ, ուսուցիչներ, պահակներներ։ Հարձակումն իրականացնողը ինքնասպան է եղել։

Իրավապահները հայտնաբերել են նրա դիակը։ Հանցագործը զինված է եղել երկու տրավմատիկ ատրճանակներով, որոնք հարմարեցված են եղել մարտական կրակոցներ իրականացնելու համար։

Տեսանյութը ստորև