Կրակոցներ Երևանում․ կա վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր և պատառոտված, արյունոտ հագուստ

Կրակոցներ Երևանում․ կա վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր և պատառոտված, արյունոտ հագուստ

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ երեկ, օգոստոսի 18-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 23։10-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Բակունցի փողոցի թիվ 11 շենքի բակում կրակոցներ են հնչել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպեր գծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը, ինչպես նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Միքայելյանը։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Սարիբեկյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված վայրից հրազենային վնասվածքով Երևանի Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 50-ամյա Արամ Երեմյանը։

Վերջինս ստացել է «աջ սրունքի բաց հրազենային վրավորում»։ Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում, զրուցարանի մեջ հայտնաբերել են ատրճանակից կրակված 1 հատ գնդակ, արնանման հետքեր, պատռված և արյունոտված հագուստ։

Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանները տաք հետքերով պարզել են՝ ում հետ է վիճաբանել Ա․ Երեմյանը, ով նրա հասակակիցն է և Երևանի բնակիչ։