Կրակոցներ Արմավիրի մարզում. սպանվել է Դոն Պիպոի եղբայրը՝ Լալան

Կրակոցներ Արմավիրի մարզում. սպանվել է Դոն Պիպոի եղբայրը՝ Լալան

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։ Անհայտ անձը կրակոցներ է արձակել Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ Զվարթնոցի վարչական տարածքում, Lexus մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրակոցների արդյունքում 1 հոգի տեղում մահացել է, ում դին հայտնաբերվել է ավտոմեքենայում։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը։

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել է նաև Վաղարշապատի դատախազ Կարեն Խաչատրյանը։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Ֆիշյանը։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ՝ վարչության պետ Սամվել Տոնոյանի գլխավորությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը քրեական հեղինակություն՝ «Դոն Պիպո» մականվամբ Արթուր Ասատրյանի եղբայրն է՝ Լալան։