Կրակոցներ՝ Տեցի կռուգում․ հիվանդանոց է տեղափոխվել 20-ամյա երիտասարդ

Կրակոցներ՝ Տեցի կռուգում․ հիվանդանոց է տեղափոխվել 20-ամյա երիտասարդ

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ` հոկտեմբերի 28-ին, կրակոցներ են հնչել Երևանում։

Ժամը 23։00-ի սահմաններում «Էրեբունի բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը, ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Կարեն Բունիաթյանը։

Ժամանել են են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ՝ 20-ամյա Ժորա Հ-ն է։ Մինչ Էրեբունու բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 19։30-ի սահմաններում Արցախի պողոտայի՝ ժողովրդին հայտնի «Տեցի կռուգում» վիճաբանություն է տեղի ունեցել անհայտ անձի և Ժորա Հ-ի միջև, որի ժամանակ անհայտ անձը իր մոտ եղած օդաճնշիչ ատրճանակով մի քանի անգամ կրակել է Ժորա Հ-ի ոտքերին։

Տեղում հետաքննական աշխատանքներ են իրականացվել որը ղեկավարել են ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննության բաժանմունքի պետ Մովսիսյանն ու հետաքննիչ Մարգարյանը։

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։