«Կվերապատրաստվեն անգլերենի և ռուսերենի ուսուցիչները»․ Արայիկ Հարությունյան

Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը մասնակցել են մի շարք դասախոսներ տարբեր համալսարանաններից։ Նրանք քննարկել են օրակարգային կարևոր հարցեր։

Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների համատեքստում առանցքային է ինչպես մանկավարժական կադրերի պատրաստման, այնպես էլ գործող ուսուցիչների վերապատրաստման խնդիրը։

«Օտար լեզուների, մասնավորապես ռուսաց լեզվի դասավանդման որակի բարձրացումը մեզ համար շատ կարևոր խնդիր է։ Կարծում ենք, որ ձեր համալսարաններն էլ կարող են լուրջ դերակատարություն ունենալ»։

Նախարարը ընդգծել է, որ վերապատրաստամն գործընթացները շուտով կսկսեն։

Լիանա Մարտիրոսյան

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...
Загрузка...