Կոտայքի մարզի պեմզաբլոկի արտադրամասի չորանոցում տեղի է ունեցել փլուզում․ կա տուժած

Ապրիլի 7-ին, ժամը 20:17-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում՝ պեմզաբլոկի արտադրամասի չորանոցում, տեղի է ունեցել փլուզում: Ըստ նախնական տվյալների կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը:

ՀՀ ԱԻՆ

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...