Կոմունարկայի գլխավոր բժիշկը, որի հետ օրեր առաջ հանդիպել էր Պուտինը, վարակվել է կորոնավիրուսով. Ռիա Նովստի

Կոմունարկայի գլխավոր բժիշկը, որի հետ օրեր առաջ հանդիպել էր Պուտինը, վարակվել է կորոնավիրուսով

Մոսկվայի քաղաքային կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Դենիս Պրոցենկոյի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

«Հարգելի ընկերներ, շատ հուզված եմ ձեր մտահոգությունից: Այո, ես ունեմ դրական կորոնավիրուսի թեստ, բայց ինձ շատ լավ եմ զգում: Մեկուսացված եմ իմ աշխատասենյակում, որտեղ կան բոլոր պայմանները հեռավոր աշխատանքի, կառավարման և հեռաբժշկական խորհրդատվությունների համար», — գրել է բժիշկը իր ֆեյսբուքյան էջում

Աղբյուրի փոխանցմամբ անցյալ շաբաթ Կոմունարկա շրջանում գտնվող հիվանդանոց էր այցելել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և շփվել ինչպես գլխավոր բժշկի, այնպես էլ անձնակազմի հետ:

ՌԴ ղեկավարի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հավաստիացրել է, որ նախագահի հետ ամեն ինչ կարգին է, նա կանոնավոր կերպով կորոնավիրուսի թեստ է հանձնում: