Կողոպուտ՝ Varks.am-ից. կողոպտիչն ասել է, որ ինքը Ֆանտոմասն է եւ հափշտակել դրամարկղի ողջ գումարը

Երեւանում, հունվարի 14-ին, կողոպուտի դեպք է տեղի ունեցել. Ժամը 19։40-ի սահմաններում անհայտ աձը վճարում կատարելու պատրվակով մտել է Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցում գործող Varks.am ունիվերսալ վարկային կազմակերպության մասնաճյուղ, մագլցել սպասարկման տաղավարի վրայով, հասել դրամարկղի մոտ, տաղավարի ստորին հատվածում դրված դարակի մետաղյա դրամարկղը բացել եւ այնտեղից բացահայտ հափշտակել է ողջ գումարը։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, կողոպտիչը կողոպուտ անելու ժամանակ այնտեղ գտնվող աշխատակիցներին ասել է, որ ինքը ոչ ոքի չի ուզում վնասել. պարզապես «ինքը Ֆանտոմասն է» եւ իրեն գումարն է անհրաժեշտ։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կողոպտիչ «Ֆանտոմասին» եւ գողացված գումարները հայտնաբերելու ուղղությամբ։