Կկայանա արդյո՞ք Վիկ Դարչինյանի վերջին մենամարտը. «կատաղի ցուլը» բացում է փակագծերը

Պրոֆեսիոնալ ռինգում «կատաղի ցուլ» մականունով հայտնի Վախթանգ Դարչինյանը իր նվաճումներով բազմիցս է ուրախացել երկրպագուներին: Չորս քաշային կարգերում աշխարհի չեմպիոն հռչակվելով, դառնալով գերթեթև քաշային կարգում նաև բացարձակ չեմպիոն` Վիկը երկար ժամանակ սարսափ էր տարածում իր մրցակիցների շրջանում:

42 —ամյա Վախթանգ Դարչինյանը 2017 թվականի սկզբին որոշել էր ավարտել իր կարիերան ռինգում, բայց մենամարտի հրավեր ստացավ ռուս բռնցքամարտիկ Եվգենի Գրադովիչից:

«2016 թվականին Սերխիո Ֆարիասի հետ մենամարտելուց հետո որոշեցի այլևս ռինգ դուրս չգալ: Բայց 2017-ի սկզբին հրավեր ստացա Եվգենի Գրադովիչի ներկայացուցիչների կողմից: Խնդրեցի մի փոքր սպասել իմ պատասխանին ու սեփական ուժերս ստուգելու համար Ավստրալիայում մենամարտ անցկացրեցի: Նոկաուտով հաղթելով մրցակցիս` հասկացա որ կարող եմ մենամարտել Գրադովիչի հետ ու համաձայնվեցի մենամարտել: Բայց մինչև օրս դեռ նորություններ չունեմ ռուս բռնցքամարտիկի ճամբարից» — Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է Վախթանգը: