Կիևում խուճապ է սկսվել

Կիևում խուճապ է սկսվել

Կիևում խուճապ է տիրում, ոչ ոք չի հասկանում, թե ինչ է կատարվում, այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է տեղի բնակիչներից մեկը.

«Լիակատար հակասություններ, սոցիալական ցանցերում ինչ-որ քաոս է։ Մենք չենք հասկանում՝ կենտրոնանալ պաշտոնական ելույթների վրա, թե սոցիալական ցանցերի վրա»,- ասաց նա։

Նրա խոսքով, այժմ քաղաքն ունի էլեկտրականություն և ջուր, բջջային կապ և ինտերնետ, մթերային խանութները գործում են։ Սակայն քաղաքի վրայով տագնապի ազդանշան է հնչում։ Մեքենաների մեծ հոսք է գնում Կիևից դեպի արևմտյան և հարավային ելքեր։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ որոշում է կայացրել Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Ռուսներին ուղղված հեռուստաուղերձում նա ասել է, որ հանգամանքները՝

«Մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։

ՌԴ նախագահը հայտարարել է, որ ողջ պատասխանատվությունը լինելու է Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա, և ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերը և գնալ տուն։