«Կինս դիահերձարաններ գնալ-գալով սրտի կաթված ստացավ ու մահացավ». անհայտ կորած զինծառայողի ծնող

«Կինս դիահերձարաններ գնալ-գալով սրտի կաթված ստացավ ու մահացավ». անհայտ կորած զինծառայողի ծնող

Կառավարության առաջ բողոքի ցույց էր անում անհայտ կորած զինծառայողի ծնող Գևորգ Արաբաչյանը: Նա եկել էր Իջևանից, պահանջում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում: Ասում է, որդին երկու տարի է` չկա, բայց մի օր պարզել է, որ նրան արդեն հուղարկավորել են:

Վիրավորված է՝ կառավարությունից ոչ ընդունում են, ոչ՝ լսում: Ասում է՝ չի հավատում, որ իր որդուն են հուղարկավորել, նրան հասանելիք գումարն էլ իբր աներձագի անունով հատկացրել են: «Նիկոլ Փաշինյանը պետք է ինձ հանդիպի, մեղավորներին բերի իմ առաջ կանգնեցնի:

Հե՞շտ է, ասում են երեխադ հուղարկավորված է, ո՞ւր եք եկել այստեղ: Տասը դիակ են ցույց տալիս: Կոմպյուտերով նայում ենք, գրված է, որ Ազատամուտ գյուղում հուղարկավորված է, անգամ հետմահու մեդալ են ուղարկել, բայց ես չեմ վերցրել»:

Նրա խոսքով, կինը դիահերձարաններ գնալ-գալով սրտի կաթված է ստացել ու մահացել, անչափահաս երեխան մնացել է իր խնամքին:

«Գնում էինք դիահերձարաններ իմ երեխային ճանաչելու: Կանչել՝ ասել են՝ համընկնում կա, ինձ տասը դիակ են ցույց տվել՝ ամբողջական, կեսից կտրած, 15 տոկոս, ես ինչի՞ն հավատամ:

Ասում են՝ ավտոն փոշիացել է, մեկ էլ ասում են` դիակը կա»:

Տեսանյութը ստորև