Կինը հոշոտել է մահացած ամուսնու դին և բերել խաղահրապարակ ու թողել այնտեղ (Տեսանյութ)

Եկատերինբուրգի թաղամասերից մեկում, խաղահրապարակին կից հատվածում, անցորդները նկատել են ծերունու դի՝ պոկված ձեռով, առանց երկու ոտքերի և աղավաղված դեմքով:

Ականատեսները պնդում են, որ ծերունու բզկտված մարմինը քարշ տալեվ բերել և թողել է մի տարեց կին, ով, ինչպես հետագայում պարզվեց՝ մահացածի կինն է:

Ոստիկանությունը մարմնի մնացորդները վերցրել է՝ փորձաքննություն անցկացնելու համար: Իսկ կինը, ով մեղադրվում է տղամարդու անշնչացած մարմինը այլանդակելու մեջ, առաջին հայացքից զգացվում է, որ լուրջ հոգեկան խնդիրներ ունի և համարվում է անմեղսունակ։