Կիմ Չեն Ինն առաջին անգամ հանրությանը ներկայացրել է դստերը (ֆոտո)

Կիմ Չեն Ինն առաջին անգամ հանրությանը ներկայացրել է դստերը (ֆոտո)

Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության (ԿԺԴՀ) առաջնորդ Կիմ Չեն Ինն առաջին անգամ հանրությանը ներկայացրել է իր դստերը՝ Կիմ Ջու Էին։ Իրադարձությունը տեղի է ունեցել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակման ժամանակ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

ԿԺԴՀ–ի առաջնորդի և նրա դստեր լուսանկարները հրապարակվել են երկրի գլխավոր թերթում՝ Rodong Sinmun-ում։ Լուսանկարներից մեկը (երբ հայր ու դուստր քայլում են բալիստիկ հրթիռի առջևից) արվել է մինչև բալիստիկ հրթիռի արձակումը։

Hwaseong-17 ICBM բալիստիկ հրթիռն արձակվել է նոյեմբերի 18-ին։ Փհենյանի միջազգային օդանավակայանում գործարկված միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի թռիչքի հեռահարությունը հասել է 999 կիլոմետրի, իսկ առավելագույն բարձրությունը՝ 6041 մետր։

Հյուսիսային Կորեայից թռիչքների տվյալները համահունչ են Հարավային Կորեայի և Ճապոնիայի հրապարակած թվերին, որոնք ավելացրել են, որ հրթիռն ուներ ավելի քան 15000 կիլոմետր հեռավորություն, ինչը բավական է ԱՄՆ հասնելու համար: