Կեղծիքների միջոցով ընտրված մարդը իրավունք չունի լինել ՍԴ նախագահ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Կեղծիքների միջոցով ընտրված մարդը իրավունք չունի լինել ՍԴ նախագահ. Նիկոլ Փաշինյան

Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին, իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը իր խոսքում անդրադարձավ ամենաքննարկվող գրիչի թեմային։ Նա նաև ասաց․

«Եկեք հետ գնանք 2018 թվականի մայիս։ 2018 թվականի մայիսն հեղափոխություն էր տեղի ունեցել, բայց ինչպես հիշում ենք Հայստանի նոր ձևավորված կառավարությունը Հրայր Թովմասյանի հրաժարականը Սահմանադրական դտարանի նախագահի պաշտոնից չպահանջեց։

Ինչու՞ ։ Ոչ թե նրա համար, որ սիրում էր Հրայր Թովմասյանին կամ չէր սիրում նրան։ Այլ մի պարզ պատճառով, որ մենք որոշել էինք հարցերին մոտենալ ինստիտուցիոնալ, իրավական կտրվածքով։

Եթե կա պաշտոնյա, որը շատ թե քիչ օրինական ընտրվել է այդ կարգավիճակում, ուրեմն մենք պետք է ոչ թե մեր անձնական ճաշակով առաջնորդվենք, այլ պետական տրամաբանությամբ առաջնորդվենք»,- նշեց Փաշինյանը։

Նա նաև ընգծեց, որ Հրայր Թովմասյանի նկատմամբ անձնական հաշվեհարդար տեսնելու պնդումը չի համապատասխանում իրականությանը։

Առավել մանրամասն դիտեք տեսանյութում։