Կարևորագույն հարցերը քննարկելու փոխարեն՝ թիթեռ ենք նկարում. Իվետա Տոնոյան (Տեսանյութ)

Կարևորագույն հարցերը քննարկելու փոխարեն՝ թիթեռ ենք նկարում. Իվետա Տոնոյան

ԱԺ նիստում ելույթով հանդես եկավ ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«Իմ տեսակով ես անուղղելի լավատես եմ և դա է պատճառը, որ այսօր՝ վաղ առավոտից հույս ունեի, որ տեղի ունեցած միջադեպից հետո եղած քննարկումներով թեման իրեն սպառել է։

Ցավոք, հույսերս չարդարացան, եթե իմանայի, որ այսօրվա հայտարարությունների ժամի առյուծի բաժինը ձոնված է լինելու ԲՀԿ-ին, ես էլ պատրաստակամորեն մի լալահառաչ տեքստ կնախապատրաստեի, տպագիր կբերեի, և այստեղից արցունքն աչքերիս կընթերցեի։

Մենք մեր գործը թողած վաղ առավոտից մեր կարևորագույն հարցերը քննարկելու փոխարեն թիթեռ ենք նկարում»։

Տեսանյութը ստորև