Կարտոֆիլի պատրաստման այս հեշտ և համեղ եղանակն իմանալուց հետո, դուք այլևս այլ կերպ չեք պատրաստի…

Քչերը գիտեն նախապես սառեցված և ջեռոցում տապակած կարտոֆիլի պատրասրման եղաակը: Այսօր մենք կկիսվենք ձեզ հետ այս բաղադրատոմսով, իսկ փորձելուց հետո, դուք այլևս այլ կերպ չեք տապակի:

Պատրաստման համար մեզ անհրաժեշտ է ընդամենը կարտոֆիլ, բուսական յուղ, աղ և այլ համեմունքներ:

Ընտրում ենք միջին չափսի կարտոֆիլներ, լավ լվանալուց և կեղևազատելուց հետո, եփում ենք 5 րոպե՝ ջուրն աղով համեմելով: Եփվելու ընթացքում, կարտոֆիլի մեջ առկա մանրէներն ու թույնը վերանում են:

5 րոպե եփելուց հետո, տեղափոխում ենք սառնարան և թողնում, մոտավորապես 1 ժամի չափով: Հանելով սառնարանից, կարտոֆիլները տեղափոխում ենք ջեռոց՝ բոլոր կողմերից պատելով, բուսական յուղով:

Այն պետք է ջեռոցում տապակել 200 աստիճանի տակ՝ 40 րոպե, իսկ այդ ընթացքում պետք է երբեմն ուշադրություն դարձնել կարտոֆիլների տապակման գործընթացին ու շրջել դրանք:

Տապակած կարտոֆիլին ցանել աղ, սև ու կարմիր պղպեղ, փոշի սխտոր, սամիթ և կարտոֆիլն արդեն պատրաստ է…

Եթե ձեզ հետաքրքեց կարտոֆիլի պատրաստման այս եղանակը, ապա կարող եք փորձել ինքներդ և կիսվել մեզ հետ ստացված արդյունքով: