Կարսում ընթանում են թուրք-արդբեջանական զորավարժությունները

Կարսում ընթանում են թուրք-արդբեջանական զորավարժությունները

Թուրքիայի Կարս նահանգում ընթանում են թուրք-ադրբեջանական «Հեյդար Ալիև-2022»  անվամբ համատեղ զորավարժությունններ: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ զորավարժություններն ավարտվելու են մայիսի 26-ին:

Նշվել է, որ զորավարժության անցկացման նպատակն է ուժեղացնել համագործակցությունը Թուրքիայի ու Ադրբեջանի զինված ուժերի միջև:

Ադրբեջանի կողմից զորավարժություններին մասնակցում է տանկային զորամիավրում և մի շարք այլ ստորաբաժանումներ։