«Կարպիսի միսն ուտելու ընթացքում չմոռանանք էլի առանց կասկա խրամատում ֆռֆռացող-մահացած հերոսների մասին կենացներ խմել»․Ասյա Խաչատրյան - Bavnews.am

«Կարպիսի միսն ուտելու ընթացքում չմոռանանք էլի առանց կասկա խրամատում ֆռֆռացող-մահացած հերոսների մասին կենացներ խմել»․Ասյա Խաչատրյան

Վերջին օրերին մեծ քննարկում ունեցավ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամլո խոսնակի՝ civilnet-ին տված հարցազրույցը, որտեղ Կարպիս Փաշոյանը ապրիլյան պատերազմի հերոսներին անվանում է մանկական դեմքով տղաներ, ովքեր չեն հասկացել,թե ինչ է կատարվում։

Քննարկումներն ու քննադատությունները հանգեցրին Կարպիս Փաշոյանի հրաժարականին։ Այս իրադարձություններին տարբեր արձագանքներ ու մեկնաբանություններ արեցին ֆեյսբուքյան օգտատերերը։

Համացանցում, արդեն բավական հայտնի դարձած Ասյա Խաչատրյանը ևս անմասն չի մնացել և հօգուտ Կարպիսի գրառում է կատարել իր էջում․«Կարպիսի միսն ուտելու ընթացքում չմոռանանք էլի զինվորի, հայու գենի ու հերոսների մեկ էլ առանց կասկա խրամատում ֆռֆռացող-մահացած հերոսների մասին կենացներ խմել: Կարևոր ա: Մերսի»