Կարող է կայանալ «դարի գործարքը». «ՊՍԺ»-ն պատրաստ է «Ռեալին» առաջարկել 400 միլիոն եվրո Ռոնալդուի դիմաց

Երկու տարի առաջ Ֆլորենտինո Պերեսը նշել էր, որ եթե ստանա ֆանտաստիկ առաջարկ որևէ ակումբից Ռոնալդուին գնելու վերաբերյալ, նա այդ առիթը երբեք բաց թողնի վաճառելու ֆուտբոլիստին:

Պերեսը սկսել է լրջորեն մտածել Ռոնալդուին այլ ակումբի վաճառելու մասին, այն բանից հետո, երբ «Մադրիդի Ռեալի» նախկին նախագահ Ռամոն Կալդերոնը նրան խորհուրդ էր տվել չխոչընդոտել Ռոնալդուին այլ ակումբ տեղափոխվելու համար և շատ ավելի շահավետ գործարք իրականացնել:

«ՊՍԺ»-ում լրջորեն խոսակցություններ են գնում Ռոնալդուին ձեռք բերելու վերաբերյալ և ակումբի նախագահ Նասեր Ալ-Հալաֆին պատրաստ է 400 միլիոն եվրոյի դիմաց գնել Ռոնալդուի տրանսֆերը:

Ակումբը դեռևս պաշտոնական առաջարկ չի կատարել «Մադրիդի Ռեալին», սակայն Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշը տեղյակ է արդեն «ՊՍԺ»-ի առաջարկ անելու վերաբերյալ և կողմ է այդ գործարքը իրականացնելուն:

Հավանաբար «ՊՍԺ»-ն պաշտոնական առաջարկ կանի միայն Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկությունից հետո և տեղի կունենա «դարի գործարքը»:

 

 

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...
Загрузка...